Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին «հուշում է» դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ

Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին «հուշում է» դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ
10.11.2018 | 23:31

Երևանի փողոցների ասֆալտին տպված «Մենք գալիս ենք» գրությունը վերջապես բացահայտեց իր հասցեատիրոջը: «Հանրապետություն» և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները նախընտրական «Մենք» դաշինքն են կազմել, և հենց այդ նշանաբանով էլ պատրաստվում են ներկայանալ ընտրողներին:


Այսօր դաշինքի ստորագրման արարողությունից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թեև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ընկերական հարաբերություններ ունի, «իրար տուն գնալ-գալ կա», բայց դա չի խանգարի, որ իրենք քննադատեն վերջինիս քայլերն ու ապագա խորհրդարանում արժանի ընդդիմություն լինեն Փաշինյանին:

Նա ասել է նաև, որ «Հանրապետական» կուսակցությունը չի կարող «Քաղաքացիական պայմանագրին» ընդդիմություն լինել, քանի որ այդ երկու կուսակցություների պատկերացումները հատվում են ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում:

«Նրանք կարող են են դաշինք կնքել, քանի որ գաղափարական առումով նույն հարթության վրա են, կողմ են, օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը։Բայց մենք համոզված ենք, որ այդ ճանապարհը ճիշտ չէ, դրա համար էլ «Ազատ դեմոկրտաների» հետ ենք դաշինք կնքում, որոնք մշտապես արևմտյան արժեքների կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները ոչ թե Ռուսաստանում են, այլ՝ Արևմուտքում», - ընգծել է Սարգսյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ